Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

5 օր շարունակ 8-ական ժամ ջուր չի լինելու Էրեբունիում

196
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 21:35
5 օր շարունակ 8-ական ժամ ջուր չի լինելու Էրեբունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու նպատակով, ս. թ. սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: