Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Արծվաշենցիները եթե եկել, հասել են կառավարության շենքի մոտ, ուրեմն՝ դանակը ոսկորին է հասել». Կարեն Հովհաննիսյան

190
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 16:25
«Արծվաշենցիները եթե եկել, հասել են կառավարության շենքի մոտ, ուրեմն՝ դանակը ոսկորին է հասել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արծվաշենցիների խնդիրը շատ խորքային է, իսկապես այսքան տարի անտեսված է եղել պետության կողմից: Այդ մարդիկ այնքան իրենց ցավով տապակված են, որ եթե հիմա եկել, հասել են կառավարության շենքի մոտ, ուրեմն՝ դանակն ոսկորին է հասել: Ես որոշ չափով տեղյակ եմ խնդրին, տիրապետում եմ որոշակի ինֆորմացիայի ու կարող եմ ասել, որ մարդկանց պահանջը ոչ թե արդարացի է, այլ հրատապ լուծման արժանի»: