Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

395
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 01:05
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փոփոխության արդյունքում Բագրատունյաց փողոցի նշված հետիոտնային անցումի հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: