Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Պետդումայում առաջարկել են արգելել օտարերկրացիներին տաքսի վարել

1659
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 16:30
Պետդումայում առաջարկել են արգելել օտարերկրացիներին տաքսի վարել

ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը պատրաստվում է օրենքի նախագիծ մշակել, որն օտարերկրացիներին կարգելի Ռուսաստանում տաքսի վարել, հաղորդում է РИА Новости-ն:

Իր որոշումը պատգամավորը բացատրել է նրանով, որ այժմ վարորդների հետ կապված իրավիճակը վատ է վերահսկվում: Ավելի վաղ Մոսկվիչևը հանդես էր եկել որպես տաքսու ագրեգատորների գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հեղինակ:

Առաջարկվում է օրինախախտներին տուգանել 200 հազար ռուբլով, խախտման կրկնման դեպքում՝ 500 հազար ռուբլով: