Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցադրություն

646
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 15:35
Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցադրություն

Սեպտեմբերի 20-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» - «Աղոթքի ձևեր, Սիրո մարմնացումներ» խորագիրը կրող աննախադեպ ցուցադրություն: Թանգարանի այցելուներին կներկայացվեն Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ: Ճապոնիայում հնուց անտի տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես օրինակ՝ մանածագործությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ճապոնիա հիմնադրամի», ՀՀ-ում՝ Ճապոնիայի դեսպանության և Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից: «Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին կներկայացվեն՝

*Ծագող արևի երկրից ժամանած 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ

*ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի՝ հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ

*Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 11-ը: