Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին

1280
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և այլ թեմաների շուրջ:

- Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն: Ի՞նչ է դա նշանակում:

- Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն:

- Ի՞նչ հավակնություններ կան: Դուք ցանկանում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ ղեկավար:

- Առաջին հերթին, ես քաղաքականությունից երբեք չեմ հեռացել: Ինչպես ընդունված է ասել՝ նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: 10 տարի ես պասիվ էի: Այժմ ես առավել ակտիվ կսկսեմ արտահայտվել:

- Արդեն արտահայտվո՞ւմ եք:

- Այո: Ես կմիանամ քաղաքական գործընթացներին: Ի՞նչ ձևաչափով: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել անձնավորված կամ ոչ անձնավորված:

- Հայաստանում վերջին շրջանում իրավիճակն արագ է փոխվում: Քչերը հստակ պատկերացում ունեն, թե երբ տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կկայանան մինչև տարեվերջ, կարող է նաև՝ մյուս տարի: Դա նշանակում է, որ ձևաչափը պետք է հստակեցվի, արդյո՞ք Դուք աջակցում եք Հանրապետական կուսակցությանը կամ ունեք ձերը:

- Կարող եմ ասել, որ դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում նաև հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում:

- Իսկ ի՞նչ է տեղի ունենում:

- Չեմ կարծում, թե Հայաստանում ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում:

- Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մայիսին:

- Դա իշխանափոխություն էր: Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրություններն ու ժամանակին այն գլխավորեց, ինչի հետևանքով իշխանափոխություն տեղի ունեցավ: Դա տպավորիչ էր:

- Մի՞թե մարդիկ այդքան հոգնել էին նախկին իշխանություններից:

- Կարծում եմ՝ հոգնել էին նախկին իշխանություններից: Սակայն, գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության դեմ նման դեպքերը շատ են: Նման դեպքերում հեշտ է իշխանության գալ և դժվար՝ հեռանալ:

- 4 ամիսը բավակա՞ն է, որպեսզի գնահատեք նոր իշխանությանը:

- Բավական էր:

- Ի՞նչ հասկացաք այդ 4 ամիսների ընթացքում:

- Հասկացա, որ այն քաոսային է, տնտեսական վիճակը չի հաղթահարում, հստակ ծրագիր չունի: Դա ինձ հիշեցնում է լատինոամերիկյան պոպուլիզմը՝ Ուգո Չավեսի ոճով: Կարող է ողբերգություն տեղի ունենալ, եթե այդ արևն անկանխատեսել է, անհասկանալի, հիստերիկ և հեռանկարներ չի տեսնում:

- Եվ այդ արևը Նիկոլ Փաշինյա՞նն է:

- Չեմ կարող նրան արևի հետ համեմատել: Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար լինել, երկնաքար, որը շատ արագ կվառվի:

- Հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ ներկայի իշխանությունները երկիրը փորձում են շուռ տալ 180 աստիճանով: Նկատի ունեիք աշխարհքաղաքականությո՞ւնը թե այլ բան:

- Առաջին հերթին աշխարհքաղաքականությունը:

- Իսկ ե՞րբ են մտադիր շուռ տալ: Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ժամանակ վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիանալի են, որ Ռուսաստանը հայաստանի ռազմավարական գործընկերն է:

- Նա փորձում է տպավորություն թողնել, որը թողել էր իր ողջ գործունեության ընթացքում:

- Նիկոլ Փաշինյանը Ձեզ և Սերժ Սարգսյանին քաղաքական դիակներ անվանեց: Ի՞նչը Ձեզ ստիպեց մտածել, որ կարող եք վերադառնալ քաղաքականություն և հաջողել:

- Ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհանգստանում: Նրա բոլոր ցույցերը նվիրված են իմ թեմային: Ինչո՞ւ է այդքան անհանգստացած, թե քաղաքական ինչ գործոն է Քոչարյանը: