Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մեր հին ու նոր Երևանը. Հրապարակի ջրերի խանութը». Ռուբեն Շուխյան

551
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 22:10
«Մեր հին ու նոր Երևանը. Հրապարակի ջրերի խանութը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հին ու նոր Երևանը. Հրապարակի ջրերի խանութը.
Երևանի կենտրոնում ջրերի և հյութերի խանութները մի քանիսն էին: Այդ խանութներից թերևս ամենահայտնին տեղակայված էր Աբովյանի և Բուզանդի փողոցների խաչմերուկի անկյունային շենքի առաջին հարկում: Դա ներկայիս Հանրապետության հրապարակին կից գտնվող «Ջրերի խանութ»-ն էր: Հետաքրքիր է տեղեկանալ, որ Հրապարակի ջրերի խանութը գործում էր դեռևս 20-րդ դարի սկզբից, և այն ժամանակաշրջանի հին երևանցիներն այստեղ վայելում էին Երևանի «Լաստո» գործարանի զովացուցիչ ըմպելիքները, «Զանգա» գործարանի թարմ գարեջուրը և այլ ընմելիքներ»: