Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Գովազդային այս վահանակն անհրաժեշտ է ապամոնտաժել». Ռուբեն Շուխյան

1073
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 18:05
«Գովազդային այս վահանակն անհրաժեշտ է ապամոնտաժել». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գովազդային վահանակն անհրաժեշտ է ապամոնտաժել.
Պատկան մարմինների ուշադրությանն եմ ցանկանում հրավիրել լուսամփոփի տեսքով ահա այս գովազդային վահանակի վրա, որը գտնվում է Երևանի Կարապի լճում՝ կղզու հարևանությամբ: Գտնում եմ, որ վահանակն այս վայրում տեղադրելն ուղղակի անընդունելի է, քանի որ ամբողջովին խաթարում է պուրակային ճարտարապետության փայլուն նմուշ հանդիսացող Կարապի լճի ընդհանուր հորինվածքը: Ուստի հորդորում եմ՝ գովազդային նշված լուսամփոփ- վահանակը լճի տարածքից դուրս հանել և տեղադրել մեկ այլ վայրում»: