Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ըմբշամարտ. Մինասյանը և Օվասապյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոններ

409
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 23:40
Ըմբշամարտ. Մինասյանը և Օվասապյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոններ

Սլովակիայի Տրնավա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը և Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ։

55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Վիայ Վիայիին, բայց եզրափակչում 4։9 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Պոույա Մոհամադ Նասերպոուրին։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակչում հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Չոլտոն Շուլցին, սակայն եզրափակչում 0։5 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեհին: