Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

PFP երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հայտարարում է մրցույթ

351
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 19:05
PFP երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հայտարարում է մրցույթ

PFP (Professional Fellows Program) պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական ևկամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական և կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից կամ դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ: Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկյան խորհուրդների գրասենյակը: