Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վարագա սուրբ խաչի տոնախմբությունը կայանալու է սեպտեմբերի 30-ին

431
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 22:05
Վարագա սուրբ խաչի տոնախմբությունը կայանալու է սեպտեմբերի 30-ին

Այս տարի Վարագա սուրբ խաչի տոնախմբությունը կայանալու է սեպտեմբերի 30-ին, օծվելու են վանքի նոր խաչագործ դուռը, Տավուշի չորս ծագերը, կատարվելու է անդաստանի կարգ, մատաղի արարողություն:

Դեպի Նոր Վարագավանք ուխտագնացություն կսկսվի մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին: Տիրոջ խաչափայտի մասունքները կլինեն Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և ժամը 18.00-ին Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որից հետո կտարվեն Նոր Վարագավանք: