Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային

406
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 23:40
26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին:

Վարորդը փախուստի չի դիմել. երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: