Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԶԼՄ-ները հայտնել են Մեյվեյզեր - Պակյաո մենամարտի օրը

333
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 16:55
ԶԼՄ-ները հայտնել են Մեյվեյզեր - Պակյաո մենամարտի օրը

Աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը հայտարարել է ռինգ վերադառնալու և ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ մենամարտելու մասին։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ մենամարտը կկայանա դեկտեմբերի 1-ին կամ 8-ին՝ Լաս-Վեգասում: Նշենք, որ կողմերը դեռևս պաշտոնական տեղեկություն չեն տարածել մենամարտի անցկացման տեղի ու ժամի վերաբերյալ:

Նշենք, որ նրանց միջև առաջին մենամարտը կակացել է 2015 թվականի մայիսի 2-ին և ավարտվել է Ֆլոյդ Մեյվեզերի հաղթանակով։