Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բարձրացվել են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները

460
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 14:05
Բարձրացվել են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները

ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանք­ների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշ­ման կիրարկման ընթացքում գործնականում ծագած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտու­թյամբ: Մասնավորապես, 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները համապատաս­խա­նեցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N107 որոշմամբ սահմանված Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճա­րման ներմուծվող ապրանքների քանակական նորմերին: Բարձրացվել են նախկինում գործող ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետ­ություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Միաժամանակ, կարգավորվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման կիրարկման ժամանակ առաջացած խնդիրները, կատարվել են ապրանքների չափման միավորների հստա­կեցումներ:

Կից ներկայացվում է նաև 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ սահմանված չափաքանակների և նախկինում գործող չափաքանակների վերաբերյալ համեմատական տեղեկանքը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին