Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հրազդանում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի լուսանկարները

999
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 09:15
Հրազդանում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի լուսանկարները

Ուշ գիշերին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բնակարան քաղաքացիների մուտքն արգելված է, քանի որ Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատն ամբողջովին փլուզվել է և լցվել փողոց: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից և այն ղեկավարում է Հրազդանի ոստիկանապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: