Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

450
Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 01:10
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Քուչակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածին, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: