Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

«Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին». Կարինե Կարապետյան

716
Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 23:20
«Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին». Կարինե Կարապետյան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած MMA մարտերի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Կարինե Կարապետյանը՝ Կատոկը, հաղթեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի քրոջը՝ Ռենա Սաֆարովային։ Մենամարտից հետո Կարինեն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ շատ հպարտ է հաղթանակի համար։

«Հպարտ եմ, որ հաղթեցի։ Հպարտ եմ նաև, որ իմ ազգին նման հաղթանակ կարողացա պարգևել։ Սա բոլորիս հաղթանակն է։ Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն էի վերցրել։ Թեպետ մենամարտիցս 1 շաբաթ առաջ վատառողջ էի, բայց դա պատճառ չհանդիսացավ, որ չծածանեի մեր եռագույնը։ Շնորհակալ եմ մարզչիս՝ Հայկ Ղուկասյանին՝ հաղթանակիս համար»։

Խոսելով մրցակցի ընտրության մասին՝ Կարինեն նշեց. «Իմանալով, որ Ռամիլ Սաֆարովի քույրը MMA մարտիկ է, մեր կողմը մենամարտի առաջարկ է արել։ Ապա կողմերը համաձայնության են եկել և մենք սկսել ենք նախապատրաստվել մենամարտին»։