Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես արդեն ավելի շատ գոլեր եմ խփել, քան այս տղաները խաղերի են մասնակցել». Իբրահիմովիչ

284
Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 17:25
«Ես արդեն ավելի շատ գոլեր եմ խփել, քան այս տղաները խաղերի են մասնակցել». Իբրահիմովիչ

MLS-ի հերթական տուրում «Լոս-Անջելես Գելեքսի»-ն 3:5 հաշվով պարտվել է «Տորոնտո»-ին: «Լոս-Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այդ խաղում խփել է իր կարիերայի 500-րդ գոլը:

«Ուրախ եմ «Տորոնտո»-ի համար, որ տեսան իմ 500-րդ գոլը: Կարծում եմ՝ նրանք միշտ կհիշեն այն: Կարիերայիս 500-րդ գոլը ֆանտաստիկ է: Ես արդեն ավելի շատ գոլեր եմ խփել, քան այս տղաները խաղերի են մասնակցել»,- նշել է Իբրահիմովիչը: