Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

313
Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 12:31
Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում կատարած 49-ամյա Արմենակ Պետրոսյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Այս մասին հայտնեցին կենտրոնից:

Բժիշկները նրան մեկ անգամ վիրահատել ու նրա կյանքի համար պայքարել են 6 օր, սակայն նրա շնչուղիների մոտ 70%-ն այրված է եղել, կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել էր մի տղամարդ: Նույն օրը նրան այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավով տեղեկացնելով, որ վիճակը ծայրահեղ ծանր է: