Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն առանց ԼՂ հակամարտության կարգավորման». Էրդողան

5031
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 20:40
«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն առանց ԼՂ հակամարտության կարգավորման». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կատարած այցի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդում է Sabah-ը:

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը բացարձակ պայման է, որպեսզի Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև նշել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի բացման հույս չպետք է ունենա, «քանի դեռ օկուպացված է Ադրբեջանի տարածքի 20%-ը, և քանի դեռ 1 միլիոն ադրբեջանցիները չեն վերադարձել իրենց հարազատ հողեր»: