Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ ՀՀ ԱԳՆ

171
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 17:35
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ 0Էրդողանը զանգահարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման հեռախոսազանգ չի եղել»,- «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովիվին: