Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

«Տեսադաշտում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ընտրակաշառք տալու». Վալերի Օսիպյան

480
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 16:35
«Տեսադաշտում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ընտրակաշառք տալու». Վալերի Օսիպյան

Այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության խորհրդի հերթական նիստում անդրադարձել է ընտրությունների հետ կապված խնդիրներին. «Ոստիկանները պետք է չեզոք լինեն, անձնական նախասիրությունները պետք է որևէ կերպ չարտացոլվեն իրենց գործունեության վրա, և ցանկացած թեկնածուի օգտին արված խախտումը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- հայտարարել է Օսիպյանը: Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ նշել է, որ դեռ նման դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն տեսադաշտում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ընտրակաշառք տալու:

Հարցին՝ ընտրություններում ի՞նչ դեր կարող են ունենալ թաղային հեղինակությունները և «օրենքով գողերը», ոստիկանապետը հավաստիացրել է, որ նրանց մասնակցությունը կսահմանափակի միայն մեկ անգամյա քվեարկությամբ: «Նրանք այլևս Հայաստանում ունեն նույն կարգավիճակը, ինչպես մյուս քաղաքացիները, դեռ ավելին՝ շարքային քաղաքացին ոստիկանապետի աչքին ավելի լավ կարգավիճակ ունի, քան թե օրենքով գողը»,- ասել է Վ. Օսիպյանը: