Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Երևանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելել է Վերնիսաժ

233
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
Երևանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելել է Վերնիսաժ

Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանն ու ավագանու մյուս թեկնածուներն այսօր Վերնիսաժում էին: Նրանք զրուցել են քաղաքացիների հետ, լսել բարձրացված խնդիրներն ու առաջարկները։

Իսկ այսօր երեկոյան Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դահլիճում ՀՅԴ-ականները երևանցիներին հրավիրում են քննարկելու քաղաքի մշակութային խնդիրները, ներկայացնելու կուսակցության մոտեցումները և լսելու նրանց առաջարկները: