Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

«Լուրջ հարց՝ Երևանյան լճի հետ կապված». Վահրամ Թոքմաջյան

275
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 14:30
«Լուրջ հարց՝ Երևանյան լճի հետ կապված». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ, ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը լուրջ հարց բարձրացրեց Երևանյան լճի հետ կապված: Ընտրարշավին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ծրագրերը նայել եմ շատ հպանցիկ: Հնարավոր է բաց եմ թողել, սակայն ուզում եմ իմանալ, կա՞ կուսակցություն կամ դաշինք, որն իր ծրագրում մանրամասն անդրադարձել է Երևանյան լճի խնդրին, դրա լուծմանը, ինչպես նաև այն կրկին հանգստի կենտրոն վերածելուն (հանգստի կենտրոն ասելով ի նկատի չունեմ նոր ռեստորաններ, խորովածանոցներ, մուղամ քոքած դայլայլներ): Լավ կլինի, եթե Երևանու ավագանու անդամի թեկնածու ընկերներն արտահայտվեն այս հարցով»: