Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Առաջակում եմ Երևանի աղբահանման խնդիրները լուծել հետևյալ կերպ». Երջանիկ Աբգարյան

142
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 14:05
«Առաջակում եմ Երևանի աղբահանման խնդիրները լուծել հետևյալ կերպ». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջակում եմ Երևանի աղբահանման խնդիրները լուծել հետևյալ կերպ. Հրաժարվել աղբահան 1 ընկերության ծառայությունից: Քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանին թույլատրել այդ հարցով անցկացնել սեփական մրցույթ և հաղթող ընկերությանը հանձնարարել աղբահանման գործը: Այստեղ կերևա, թե որ վարչական շրջանի աղբահավաք ընկերությունն է իր պարտականությունները բարեհաջող կատարում և որը ո՛չ: Առաջարկում եմ նաև, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի աղբահանման գործը ամփոփելիս լավագույն ցուցանիշներ ունեցող վարչական շրջաններից առաջին երեք տեղերը զբաղեցնող ընկերություններին պարգևատրի, իսկ վերջին երեք տեղերը զբաղեցնողներին՝ տուգանի: Այսպիսով նաև ակամա մրցակցություն կառաջանա քաղաքի 12 վարչական շրջանների միջև: