Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագրով ցուցադրություն՝ Հովհ. Թումանյանի թանգարանում

547
Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 13:20
«Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագրով ցուցադրություն՝ Հովհ. Թումանյանի թանգարանում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00 Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում կբացվի ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ խորագրով բացօթյա ցուցադրություն:

«Սա ձոն է երկու հզոր անհատականություններին և բացառիկ բարոյական տիպարներին: Հակոտնյա բնավորություններ, նույնական պաշտամունք Հայրենիքի հանդեպ, անմնացորդ ծառայություն ժողովրդին, ճակատագրի անդառնալի հարվածներ... ահա երկու ընկերներին միմյանց կապող ընդհանրություններից մի քանիսը միայն:

Ցուցադրությունը նվիրվում է Հովհ. Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի 150 և Հովհ. Թումանյանի սպասվելիք 150-ամյակներին»,- նշված է թանգարանի տարածած հաղորդագրության տեքստում: