Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

«ԲՀԿ-ն դռնեդուռ ման է գալիս ու ճշտում, թե բնակիչներն ո՞ւմ են ընտրելու, հետն էլ քարոզում՝ ընտրել իրենց թեկնածուին». Լ. Մանանդյան

253
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 10:25
«ԲՀԿ-ն դռնեդուռ ման է գալիս ու ճշտում, թե բնակիչներն ո՞ւմ են ընտրելու, հետն էլ քարոզում՝ ընտրել իրենց թեկնածուին». Լ. Մանանդյան

Լրագրող Լուսինե Մանանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս հասկանալ այն, որ կուսակցություններից մեկը՝ ԲՀԿ-ն ինչպես նախորդ ընտրություններին (ՀՀԿ, ԲՀԿ) բնակիչների ցուցակն առած, դռնեդուռ ման է գալիս ու ճշտում, թե բնակիչներն ում են ընտրելու, իսկ ներս հրավիրողներին էլ քարոզում ընտրել իրենց թեկնածուին: Եթե սոցհարցում է՝ բա քարո՞զը: Մինչդեռ մնացած ուժերն իրենց նախընտրական բուկլետները բաժանելիս, նույնիսկ դուռը չեն թակում, թողնելով հարմար տեղ՝ հեռանում են: Հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ մենակ իրենք են նախկինից մնացած ոճով աշխատում, մանկավարժ ներկայացած կինը պատասխանեց՝ «ով ասաց մենակ մենք ենք, ԵԼՔ-ն էլ է անում», նկատի ուներ «Լույս» դաշինքին»: