Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հակառակորդը գնդակոծել է Չինարին, նշանառության տակ է հայտնվել նաև մանկապարտեզը

475
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 23:40
Հակառակորդը գնդակոծել է Չինարին, նշանառության տակ է հայտնվել նաև մանկապարտեզը

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից Aravot.am-ը տեղեկացել է, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:

Ս. Սաղոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: