Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6%-ը թերսնուցման խնդիր ունի. ՄԱԿ-ի զեկույց

214
Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 23:05
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6%-ը թերսնուցման խնդիր ունի. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհում 821 միլիոն մարդ այսօր սովի է մատնված, և ավելի քան 150 միլիոն երեխա թերաճ է. սովին վերջ դնելու նպատակն անհասանելի է թվում. այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

«Նոր փաստերն ահազանգում են, որ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել՝ 2017-ին հասնելով 821 միլիոնի (9 բնակչից 1-ը)՝ համաձայն «Պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը 2018-ին» նոր զեկույցի: Թերսնուցման բազմաթիվ ձևերը՝ թերաճությունից մինչև գիրություն, հաղթահարելու սահմանափակ առաջընթաց է գրացվել՝ հարյուր միլիոնավոր մարդկանց դնելով վտանգի առջև: Վերջին երեք տարիներին սովը շարունակում է գրավել աշխարհը՝ հավասարվելով մեկ տասնամյակ առաջ գրանցած ցուցանիշին: Այս հետընթացը չափազանց անհանգստացնող է: Անհապաղ պետք է ավելի շատ աշխատել, եթե ուզում ենք մինչև 2030-ը հասնել սովը զրոյացնելու Կայուն զարգացման նպատակին: Իրավիճակն ավելի է վատանում Հարավային Ամերիկայում և Աֆրիկայի շատ շրջաններում, մինչդեռ Ասիայում թերսնուցման նվազման միտումը նշանակալիորեն հապաղել է: ՄԱԿ-ի տարեկան զեկույցը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն ազդում է անձրևների հաճախականության և գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են՝ երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների և տնտեսական անկման հետ միասին, սովի մակարդակի աճի հիմնական պատճառներն են»:

Իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը՝ թերաճության խնդիր:
Մինչև 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
Մինչև 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
15-49 տարեկան կանանց 45 տոկոսն ավելորդ քաշ ունի:
Բոլոր ընտանիքները յոդացված աղ են օգտագործում:

Մանրամասները ՄԱԿ-ի հայաստանայան գրասենյակի պաշտոնական էջում: