Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ամերիկահայ աթլետ Ալեքսան Դոնիկյանը կստանա Հայաստանի քաղաքացիություն

355
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 17:50
Ամերիկահայ աթլետ Ալեքսան Դոնիկյանը կստանա Հայաստանի քաղաքացիություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, ով ցանկություն է հայտնել հանդես գալու աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի վարկանշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը:

Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Հանդիպմանը ներկա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա. Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար: