Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

180
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 16:10
Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Այս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին