Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Նոր-Նորքում (տեսանյութ)

114
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 15:40
«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Նոր-Նորքում (տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանն իր այսօրվա քարոզարշավն սկսել է Նոր-Նորքի այգիներից: «Վիշապի կոթողներ» այգում՝ դիմելով համաքաղաքացիներին, Փոստանջյանն ասել է. «Տարիներ առաջ, որ այդ այգին ապօրինի շինարարության պատճառով ցանկանում էին վերացնեն, ես և իմ գործընկերները փրկեցինք այգին և թույլ չտվեցինք այդ շինարարությունն իրականացնեն:

Ուստի, ես պարտավորվում և ասում եմ՝ ես, գալով Երևանի քաղաքապետ, ծառայելու եմ և վերականգնելու եմ այն նախագիծը, որը նախատեսված էր բարեկեցիկ Երևանի համար»: