Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսում

203
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 20:05
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսում

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սույն թվականի սեպտեմբերի 17-22-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն սկսում է լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը:
«Զորավարժությանը կմասնակցեն ավելի քան 20.000 զինծառայողներ, կկիրառվի մեծածավալ զինտեխնիկա՝ 200 միավոր տանկ, զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի, ավելի քան 120 հրթիռային կայանքներ, 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա»,- տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստանը», մինչդեռ նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը: