Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Երկրորդ մեքենայում սովորաբար լինում են թիկնապահներ». ՀՀ ոստիկանապետ

179
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 12:50
«Երկրորդ մեքենայում սովորաբար լինում են թիկնապահներ». ՀՀ ոստիկանապետ

Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով վարչապետի հանձնարարականի հետքերով օլիգարխների թիկնապահներին զինաթափելու ու պառկեցնելու գործողություններին, ասել է. «Եթե դուք ուշադիր լինեք, մշտապես այդ գործընթացը ոստիկանությունն իրականացնում է ու ոչ թե հաճույք ենք ստանում այս կամ այն անձին գետնին պառկեցնելով, դեմ տալով պատին, կամ մեքենան ու իրեն ստուգելով, այլ դա օրինական գործընթաց է ու պայմանավորված է նրանով, որ ունենք տեղեկություններ, որ այդ մարդիկ կրում են զենքեր: Եթե զենքն օրինական է լինում, ճշտում ենք դրա հետագա առնչությունն ինչ-որ դեպքի հետ և այլն»:

Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի ու Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին ստուգելու գործողություններին՝ ոստիկանապետը նշել է. «Շարասյունը երբ երթևեկում է, քաղաքացիներից բողոքներ ենք ստանում, որ խոչընդոտ է հանդիսանում երթևեկությանը: Իսկ մենք գիտակցում ենք, որ երկրորդ մեքենայում սովորաբար լինում են թիկնապահներ, այս գործընթացը միշտ էլ արել ենք, բայց ցանկացած հանձնարարական տեղում կատարում ենք»: