Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

«Քաղաքապետ լինելը սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք. ես հավատում եմ Հայկին». Արթուր Մեսչյան (տեսանյութ)

213
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 02:05
«Քաղաքապետ լինելը սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք. ես հավատում եմ Հայկին». Արթուր Մեսչյան (տեսանյութ)

«Լավ քաղաքապետը նա է, ով կարողանում է ոչ միայն իր շուրջը համախմբել իր թիմն, այլ նաև կոնսոլիդացնել երեւանցիներին»,- նման կարծիք է հայտնել ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանը Հայկ Մարությանի մասին:

«Մի բան ասեմ ձեզ: Թող ոչ ոք չկարծի, որ ընտրության ժամանակ մենք լավություն ենք անում այդ անձին, ում ընտրում ենք քաղաքապետ: Մենք չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում, որ քաղաքապետն ազնվորեն ծառայում է քաղաքին, ոչ թե իրեն: Դա սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք է: Առանց լավ թիմի ու ժողովրդի չենք կարող հասնել հաջողության, իսկ հաջողության չհասնելու իրավունք չունենք: Եվ մենք պետք է հաջողենք, և քաղաքապետը պետք է հաջողի, և քաղաքացին, սա իմ երազանքն է»,- մասնավորապես ասել է Մեսչյանը: