Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական դեպք Զովունիում. մայրն ու երեխան վրաերթի զոհ են դարձել

411
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 22:45
Ողբերգական դեպք Զովունիում. մայրն ու երեխան վրաերթի զոհ են դարձել

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է: Shamshyan.com-ի տվյալներով՝ վարորդը փախուստի չի դիմել, նրան ոստիկանության տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վարորդի ինքնությունը: