Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

Քիչ առաջ ոստիկանները գործողություն են իրականացրել Պռոշյան փողոցում

181
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 22:30
Քիչ առաջ ոստիկանները գործողություն են իրականացրել Պռոշյան փողոցում

Ոստիկանության աշխատակիցները մոտ մեկ ժամ առաջ հերթական «ռեյդ-զինաթափում» օպերացիան են իրականացրել, գրում է Armtimes.com-ը: Գործողությունը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում: Ոստիկանությունից լրատվականին փոխանցել են, որ ծառայություն իրականացնող աշխատակիցները նկատել են ընթացող ավտոշարասյուն, կանգնեցրել և զգուշացրել, որ դադարեցնեն նման երթևեկությունը: Ոստիկանությունից, սակայն, այլ մանրամասներ չեն փոխանցել:

Աղբյուրին հայտնի է դարձել, որ ավտոմեքենաներում գտնվող անձիք հայտնի դեմքեր կամ օլիգարխների թիկնազորների անդամներ չեն եղել: Չի հաջողվել պարզել՝ նշյալ անձանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, թե՝ ոչ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: