Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Փաշինյանը Փարիզում է. նա կհանդիպի ֆրանսահայերի հետ

226
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 21:25
Փաշինյանը Փարիզում է. նա կհանդիպի ֆրանսահայերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Վաղը Փարիզի ժամանակով 19.30-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում (5 , Avenue Gabriel, 75008 Paris) հանդիպում կունենամ ֆրանսահայերի հետ: Սիրելի հայրենակիցներ, հրավիրում եմ բոլորիդ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Երկօրյա այցն իրականացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։

Երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: