Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Աստված չտա, որ գործկոմը հաստատվի հենց այդ կազմով». Մենուա Մեհրաբյան

571
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 18:20
«Աստված չտա, որ գործկոմը հաստատվի հենց այդ կազմով». Մենուա Մեհրաբյան

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ֆուտբոլասերներ: Հայկական ակումբներին տրամադրվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի՝ ապագա գործկոմի կազմի ցուցակը: Ցուցակում ընդգրկված 16 անդամներից ֆեդերացիայի գործկոմում լինելու թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական, և թե՛ մարդկայնորեն իրավունք ունեն ընդամենը 2-3 թեկնածուներ: Աստված չտա, որ գործկոմը հաստատվի հենց այդ կազմով: Եթե լինի այդպես, ապա ներկայիս գործկոմին հազար երանի ենք տալու... Հույս ունեմ, որ կգտնվի գոնե մեկ գիտակից մարդ, ով մոտիկից ճանաչում է Արթուր Վանեցյանին և վերջինիս կտեղեկացնի՝ գործկոմի այդպիսի կազմ թույլ չտալու անհրաժեշտության մասին»։