Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում (տեսանյութ)

112
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 16:05
Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում՝ այն սկսելով մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի անվան կայարանից։ Իր թիմի հետ միասին կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եղել է Երևանի «Կարմիր բլուր» պատմամշակույթային արգելոց թանգարանի և Հրազդանի կիրճի տարածքներում:

Երևանցիներին ուղղված ուղերձում Փոստանջյանը նշել է, որ «Կարմիր բլուր» հնավայրը բավականաչափ հետազոտված չէ, ինչը պատրաստվում է անել իր՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում: Փոստանջյանի թիմակիցները նշել են, որ «Կարմիր բլուր»-ը և մյուս բոլոր մշակույթային օջախները կարող են դառնալ զբոսաշրջային կենտրոններ: