Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել

402
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 15:35
Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Վ. Գ-ի (ծնված 1924թ.) դին: