Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

ՀՀԿ-ն հասավ իր նպատակին. որոշումն ընդունվեց

440
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 14:25
ՀՀԿ-ն հասավ իր նպատակին. որոշումն ընդունվեց

«ԱԺ կանոնակարգը սահմանափակում ունի քննիչ հանձնաժողով ստեղծելու, որովհետև սահմանափակման մեջ գրված է, որ չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում»,- դիմելով հանրապետականներին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այո, մենք տիրապետում ենք օրենքին: Մենք միայն ասում ենք՝ այդ հանգամանքները հիմք են հանդիսացել. եթե ԱԱԾ, ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտվել է, դա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու՝ արդյոք իր պաշտպանությունը պատշաճ իրականացվա՞ծ է»,- արձագանքեց Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք՝ Աժ-ում քննարկվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցը:

Դիտարկում հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. «Նախ ձայնագրություններ չի, մեկ ձայնագրություն է, ուզում եք անունը դրեք տանձ կամ խնձոր, նույն հարցն եք քննարկելու, որի հետ կապված քր. 2 գործ է հարուցված, ուստի հանձնաժողով չի կարող ստեղծվել»:

Ավելի ուշ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Գևորգ Կոստանյանը հստակ տվեց բոլոր հարցերի պատասխանները ու տարակուսելի է իշխանության իմ գործընկերների հայտարարությունները: ԱԺ-ն պետք է ունենա հստակ կեցվածք ու գործառույթ, դրա համար քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք է տրվել մեզ: Եթե այս գործը լիներ մեկ տարի առաջ, օդ կհանեիք պառլամենտին, դուք կասեիք հանձնաժողով ստեղծել, ի՞նչ ա խոխվել՝ իրողությո՞ւն»:

Ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ՀՀԿ-ին. «Քրեական գործ է հարուցվել, ի՞նչ ենք քննարկում, ի՞նչի մասին է խոսքը գնում, օրենք մի խախտեք, հարգելի գործընկերներ»:

Ի վերջո, ՀՀԿ-ն հասավ իր նպատակին. ձայների 47 կողմ, 14 դեմ հարաբերակցությամբ որոշման նախագիծն ընդունվեց: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ՝ «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: