Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.

«Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը»․ Վահրամ Թոքմաջյան

200
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 11:55
«Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարությունյան, Լուսինե Առաքելյան, լա՞վ եք: Պետք է, որ լավ լինեք: Բայց այ ես, հեչ լավ չեմ: Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը Ձեր երկու նամակներով: Սույն գրառումը համարեք փոքր-ինչ հուզական ժանրից, բայց մանրամասներին դեռ կանդրադառնանք: Դուք եկել եք փոխելո՞ւ, թե նախորդների մառազմն ամբողջացնելու ու ավելացնելու: Լսեք, Ձեր հրամաններին համահունչ, սպասում եմ Արայիկ Հարությունյան, որ Դուք հրապարակեք, մեջբերում եմ՝ «զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված» առաջին շարադրությունը՝ որպես օրինակ:
Լուսինե Առաքելյան, սպասում եմ, որ լայվերով կամ որևէ ստուդիայում ձայնագրված, երգեք Ձեր առաջարկած երգերը, որպես օրինակ սովորողների: Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ: Իմ սովորողը քաղաքացի է, որն իրացնում է իր իրավունքները և գիտի, թե ինչպես սիրել պետություն ու հայրենիք: Իմ սովորողը, նախորդներից ժառանգած, Ձեր երևակայության արգասիք չի կարող լինել: Այս պահից սկսած հիշեք, ի դեմս ինձ՝ Դուք ունեք դաժան քննադատ, որը ուշադիր հետևելու է Ձեր յուրաքանչյուր քայլին, իսկ այդ քայլերը, գոնե, այս փուլում, չեն բխում որևէ տրամաբանությունից»։