Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Ոնց եմ կարոտել մանր ու մեծ առնետներին»․ Արմեն Մովսիսյան

220
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 11:45
«Ոնց եմ կարոտել մանր ու մեծ առնետներին»․ Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երանի էն ազատ ժամանակները, երբ բանտերը լիքն էին քաղբանտարկյալներով, հեռուստատեսություններ էին փակվում, պրիվետ ռոբին համար մարդ սպանվում, մեր դեմ խաղ չկա, ինչքան պետք է էդքան խփեմ, մի հազար հոգի ձեռանց սպանելու դաստիարակչական լպիրշության մասին կենաց խմողներին, պատգամավոր Շամիրամներին, անառականոցի վերածված ԱԺ-ի փայատերերին, եկեղեցի օրհնելուն ու սեղանի խաշլամեն ծոցերս լցնելուն, հարևանիս դուռս ծեծելուն, ու հուշելուն՝ ում ընտրել: Իմ յոթ հարկանի պատասխանին, 5000 դրամանոց մկի թակարդներին: Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է՝ բարբաջողին, ինչպես տատս կասեր առածաբանին, մարտի մեկը լավ չհասկացաք՝ իմաստունին, Կուստուրիցայի երկրպագուին ու իրենց մանր ու մեծ առնետներին, ոնց եմ կարոտել ձեզ, զգացմունքներս ափեափ է, սիրտս քար՝ ձեզ սիրելուց: Երանի էն ազատ ժամանակներին....»: