Ինչ է ներկայացրել Apple-ն իր նոր շնորհանդեսին
ԱՄՆ-ի Քալիֆոռնիա նահանգի Քուփերթինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում կայացավ Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը: Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները: iPhone Xs-ի iPhone Xs Max-ի էկրանի անկյունագծերը կազմում է 5,8 և 6,5 դյույմ համապատասխանաբար: iPhone Xr-ի մոդելը հանդիսանում է նոր iPhone Xs-ի պարզեցված տարբերակը: Սմարթֆոնն ստացել է 6,1 դյույմանոց IPS էկրան: Ի տարբերություն ավելի թանկ մոդելների, Xr-ն ունի մեկ հիմնական տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Բացի այդ, վերջինի կորպուսն ալյումինե է, մինչդեռ iPhone Xs-ինը պողպատե է: Արտաքինից նորույթները շատ չեն տարբերվում iPhone X-ից, նրանք ևս ունեն FaceID hամակարգ՝ տիրոջ դեմքը ճանաչելու համար: Հագեցած են A12 պրոցեսորով, որն առավել արագ է աշխատում, քանի իր նախորդը և կարող է վայրկյանում մշակել 12 տրիլիոն գործողություն: Նոր սմարթֆոնների հիշողության առավելագույն ծավալը 512 գիգաբայթ է, նրանք ամբողջովին անջրանցիկ են, փորձություններն անցել են ոչ միայն ջրով, այլև գարեջրով: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48