Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ կասկածվում է կեղծիքի համար

491
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 23:50
Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ կասկածվում է կեղծիքի համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ կասկածվում է կեղծիքի համար։ BBC-ի տեղեկություններով՝ ակումբները կեղծում են տնային հանդիպումներին ներկա հանդիսականների քանակի շուրջ տեղեկությունները։ Լրատվական գործակալությունը, կասկածներ ունենալու պատճառով, սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել է՝ իրականում քանի %-ով են ուռչացված տվյալները։ Ստացվել է ընդհանուր առմամբ 7 ակումբի տվյալ, որոնցից 6-ի տվյալներն ուռչացված էին՝ «Վեսթ Հեմ»-ինը (22%-ով), «Մանչեսթր Սիթի»-ինը (14%), «Սաութհեմփթոն»-ինը (13%), «Թոթենհեմ»-ինը (4%), «Չելսի»-ինը (8%) և «Ուոթֆորդ»-ինը (15%)։ Միակ ակումբը, որը չէր կեղծել տվյալները «Մանչեսթր Յունայթեդ»-ն էր։