Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Շանթ 2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

260
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 23:45
«Շանթ 2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:

«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ: