Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

«Լույս» դաշինքի հավաքն Աջափնյակում (տեսանյութ)

214
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 22:35
«Լույս» դաշինքի հավաքն Աջափնյակում (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքն այսօր հավաք է անցկացրել Աջափնյակում: Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի լուծման միակ ճանապարհը համարում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծումը։ Աջափնյակ վարչական շրջանում առկա են երրորդ կարգի վթարային շենքեր, որոնք թվով 64 են։ «Լույս» դաշինքն առաջարկում է այս խնդիրը լուծելու ծրագիր, որը ենթադրում է երեք տեսակի ֆինանսական մուտքեր՝ համայնքային, պետական և մասնավոր:

«Լույս» դաշինքն առաջարկում է նաև վերելակների հիմնանորոգման, Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկում և Գևորգ Չավուշի արձանի մոտ մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման ծրագիր։