Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Փորձում ենք հետ բերել «Արսենալ»-ի նախկին մակարդակը». Մխիթարյան

1425
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 21:15
«Փորձում ենք հետ բերել «Արսենալ»-ի նախկին մակարդակը». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է իրականացնել իր երազանքները։

«Ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե անում եմ առավելագույնն՝ ավելի ուժեղ դառնալու համար: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ նպատակներ և ցանկացել եմ հասնել դրանց, որովհետև դա կարևոր է իմ և ընտանիքիս համար: Միշտ քրտնաջան աշխատում եմ, ժամանակին անգամ հանգստյան օրեր չէի ունենում և ավելի շատ էի աշխատում ինքս իմ վրա: Հաճելի է լինել այս ակումբի պատմության մի մասը, քանի որ «Արսենալ»-ը մեծ ակումբ է ու բոլորը գիտեն, որ այս ակումբում լինելը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: «Արսենալ»-ն ակումբ է, որը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և պայքարի Անգլիայում տիտղոսներ նվաճելու համար: Փորձում ենք հետ բերել «Արսենալ»-ի նախկին մակարդակը»,- նշել է Մխիթարյանը։