Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Ուղղեք ձեր մեջքը, ձեր դեմ խաղ չկա», Նիկոլ Փաշինյան

159
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 20:10
«Ուղղեք ձեր մեջքը, ձեր դեմ խաղ չկա», Նիկոլ Փաշինյան

«Ձեր վարչապետն է դարձել մի մարդ, ով սկսել է մինուսից»,- հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Երբ որ ես եկել եմ Երևան ուսանելու, իմ ընտանիքն ի վիճակի չի եղել իմ ուսման վարձը վճարելու: Ես ուզում եմ ասել այն ուսանողներին, ովքեր այսօր որևէ սոցիալական դժվարությունից ընկճված են՝ միʹ խեղճացեք, որովհետև ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով շատ ավելի վատ վիճակում է եղել: Ուղղեք ձեր մեջքը, քայլեք վստահ: Դուք հզոր եք, դուք ՀՀ հաղթական հպարտ քաղաքացի եք և ձեր դեմ խաղ չկա»: